Գ.Աղբիկ
Գյուղը հիմնել է Խիանա գավառի Հեղին գյուղից գաղթած Էղոն՝ կնոջ Խումարի և որդիներ Օվաննես,Շըրֆո և եղբոր որդիԹորիկի հետ,որոնք Հեղինում ջրի պատճառով սպանում են քուրդ բեկին և գիշերով փաղչում գալիս են Ծովասար և հիմնում են Աղբիկ(եղբայրների գյուղ):
Աղբիկ գյուղում բնակություն հաստատելու համար Զեյթունից Մեթուկ անունով մի մարդ է գալիս,որը շատ տղաներ է ունենում:Հավանական է, որ նա Էղոյի հետ ազգակցական կապ է ունեցել:
Քարավանի ճանապարհով անցնող մի ընտանիքի(Քոմանցիք) Էղոյի տոհմը բերում և բնակեցնում է Աղբիկ գյուղի Խաթուն թաղամասում:
Մի ընտանիք էլ գալիս է Խութի կողմից(Խասոյի տոհմ),որոնց բնակեցնում են Գըլըռըշ թաղում:
Տալվորիկի շրջանի Էղգարդ գյուղից Քեմլո անունով մի մարդու ընտանիք բնակեցնում են գյուղի արևելյան մասում Իսախի վայրում:Նրանց ասում էին Շըռո տուն,ունեին շատ մեղվաընտանիքներ:
Այսպիսով եղավ յոթ տոհմից բաղկացած գյուղ:Այս մասին պատմեց 1959թվականին խոտո Խաչոն Օվաննեսի տոհմից:
Եկեղեցին-Տեր Խումար(Խըմը) կառուցված է տաշված քարերով կամարակապ ծածկով, դուռը պատրաստված է մեկ քարից,ճխանով,ուներ բեմ և վարագույր, շրջակայքը գերեզմանոցն էր ,շրջապատված հոշի ծառերով:
Գյուղում դպրոց է բացվել 1911թ.-ին, ուներ 12տղա և 2 աղջիկ աշակերտ:Դպրոցահասակ երեխաների թիվը հասնում էր 100-150 հոգու: ՈՒսուցիչը Գըլիգուզան գյուղացի Ազատի Ոսկյան էր:Դպրոցը երկարօրյա էր,ժամացույցը արևն էր:Դպրոցը փակվեց 1914թ.-ին:Գյուղի բնակչությունը ըստ տոհմերի՝
1.Թորիկ- 27տուն՝197 անձ
2.Մեթուկ-25տուն՝166անձ
3.Օվաննես-22տուն՝115անձ
4.Շըրֆո-16տուն՝90անձ
5.Քոմանցիք-10տուն՝79 անձ
6.Խասո-9տուն՝52անձ
7.Քեմլո-7տոն՝42անձ
Ընդամենը եղավ 116տուն՝ 741 անձով:Գրագետ էին ընդամենը 11 չափահաս տղամարդ:
ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ
Գյուղի դիրքը և բնությունը
Վերին Բազմաբերդ (նախկինում` Վերին Աղջաղալա*) գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային լանջի բարձրադիր հատվածում, բլուրներով շրջապատված տափարակի վրա: Գյուղի տարածքում կան տարբեր գույնի և որակի տուֆի հաստ շերտեր: Գյուղի ջրամբարի արևելյան կողմի անջրդի հողերի բլուրը հրաբխային է, բլրի քարերը ռումբաձև են: Տուֆից և հրաբխային ծագում ունեցող քարերից բացի, կան նաև պեմզայի և ավազի հանքեր:
*Ըստ Եղիա Մուշեղյան Կարնեցի (թուրք-հայերեն բառարանի, էջ 38, Աղճա-ղալա - Երվանդակերտ):
Վերին Բազմաբերդի սահմանում եղած հնությունները
Գյուղի հարավարեվելյան եզրին կան ժայռի մեջ փորված ստորգետնյա մատուռ և խաչքարեր, որոնք պատկանում են զարգացած միջնադարին: Բնակավայրի հարավային մասում, շրջակայքի վրա իշխող բարձունքի գագաթին պահպանվել է մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող Կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Այդ ամրոցի փուլ եկած պատերի մոտ մի խաչքար կա, որի մի երեսը լավ հարթեցված է, իսկ ներքևում գրված է. «Ես, Աշոտ վարդապետս, կանգնեցա սուրբ նշան…»: Մնացածը, կոտրված լինելու պատճառով, չի կարդացվում: Խաչքարի վրա փորված են Ռ, Կ տառերը, այսինքն` 1060 թվական:
Գյուղի ջրամբարի դիմաց, քարափի տակ մի փորվածք կա, որը ստորերկրյա անցք է: Նույնպիսի մի ստորերկրյա անցք է հայտնաբերվել գյուղի կենտրոնում, խանութի հետևում անշարժ տուֆ քարի տակ: Պատմում են, որ այս երկու անցքերը ստորերկրյա ճանապարհով կապված են միմյանց հետ եւ այդ թունելը շարունակվում է մինչեւ գյուղի գերեզմանոցի բլուրի արևմտյան հատվածում գտնվող նույնանման անցքը:
1930-ական թթ. Երևանի Հնագիտական կոմիտեից Վերին Բազմաբերդ է գործուղվում մի մասնագետ: Հնագետն ուսումնասիրում է գերեզմանոցի բլուրն ու այնտեղ տեղափոխված խաչքարը, համեմատում իր մոտ եղած նշումների հետ և ներկայացնում այդ խաչքարի պատմությունը: Ըստ նրա` այդ խաչքարը տեղադրված է
եղել մոտակա ձորում, մի աղջկա գերեզմանի վրա: Աղջիկը Վերին Աղջաղալա գյուղից է լինում, սիրում է Ներքին Աղջաղալա գյուղից մի տղայի: Սիրահարները միմյանց հանդիպում են ձորում և ապրում իրար հետ: Աղջիկը հիվանդանում է թոքախտով և մահանում: Աղջկա կամքով` իրեն թաղում են այդ ձորում, իսկ գերեզմանում ոսկյա զարդ են դնում: Աշոտ Վարդապետ անունով մի քահանա հանում է աղջկա գերեզմանից այդ զարդը և դրանով պատրաստել է տալիս այդ խաչքարը, որի վերևի հատվածում քարը փոսացված է: Դա, իբր վկայություն էր այն բանի, որ աղջիկը կույս չէր: Այս պատմությունից անտեղյակ` գյուղացիները խաչքարը տարել էին կանգնեցրել բլուրին:
Վերին Բազմաբերդ գյուղի առաջին բնակիչները
Գյուղի առաջին բնակիչները 1915 թ. թուրքական կոտորածից մազապուրծ եղած սասունցիներ եւ մշեցիներ էին: Նրանց մի մասը ընտանիքներով էին (12 ընտանիք), որոշներն էլ` միայնակ (8): Սասունի Աղբիկ գյուղից և Մշո դաշտի որոշ գյուղերից եկածները Վերին Աղջաղալայում բնակություն են հաստատում 1920 թ.-ին:
Ընտանիքներով այստեղ հասածներն էին` Առաքել Սաֆարյանը, Սարգիս Գալոյանը, Գրգո Թառոյանը, Օվե Հարոյանը, Պետրոս Սինոյանը, Խաչո Խոսրովյանը, Եղսո Խոսրովյանը, Եղո Հովհաննիսյանը, Համզոն, Վարդան Կիրակոսյանը, Մարդո Խամոյանը:
Միայնակներն էին` Արամ Սաֆարյանը, Հարություն Զաքարյանը, Մաթոս Ղազարյանը, Արտաշ Ստեփանյանը, Հակոբ Մովսիսյանը, Սեդրակ Ստեփանյանը և Հարություն Ստեփանյանը:
Այսպիսով, վերոնշյալ 12 ընտանիքավորներն ու 8 միայնակները կազմեցին գյուղի հիմնադիր կորիզը: Հիմնադրման պահին գյուղի ամբողջ բնակչությունը կազմում էր 33 անձ և 1920 թ. ծնված 6 երեխան: Ընդհանուր` 39 անձ:
1921-22 թթ. գյուղ են գալիս Հյուսիսային Կովկաս գաղթածներից 20 ընտանիք` 56 անձով: Հետագայում, մինչև 1928 թ. տարբեր վայրերում ապաստանածներից եւս 73
անձ է գալիս ու հաստատվում Վերին Բազմաբերդ գյուղում: Բոլորն էլ Արեւմտյան Հայաստանի Սասունի եւ Մուշի շրջաններից:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Գյուղում կոլտնտեսությունը հիմնվել է 1931թ. վերջերին:
Կոլտնտեսության առաջին հիմնադիրներն էին Արամ Սաֆարյանը, Առաքել Սաֆարյանը, Տոնե Խաչատրյանը, Եղո Հովհաննիսյանը, Միհրան Հովհաննիսյանը, Եղիկ Ստեփանյանը, Առաքել Սարգսյանը, Գրո Մելքոնյանը: 1933 թ. կոլտնտսությունն ուներ 9 տնտեսություն` 30 անձ, 1934 թ.-35 տնտեսություն` 184 անձ, 1935թ.-72 տնտեսություն` 393 անձ: Այսպիսով, 1935 թ. վերջերին գյուղում արդեն բոլորն ընդգրկվել էին կոլտնտեսության մեջ` բացառությամբ 2 ընտանիքի (Մաթոս, Մելե) և մեկ միայնակի (Մարիամ): Հետագայում նրանք ևս դառնում են կոլտնտեսության անդամ: Հիմնադրման օրվանից մինչև 1936 թ. սեպտեմբեր ամիսը կոլտնտեսության նախագահ էր Արամ Սաֆարյանը: 1933թ.-ին` Այնալուից (Դավթաշեն) այս գյուղ է տեղափոխվում Հարություն Ստեփանյանը: Վերջինս այդ պահից սկսած մինչև 1936թ. հունիս ամիսը աշխատում է որպես կոլտնտեսության հաշվապահ: Հարություն Ստեփանյանն այնուհետև դիմել է շրջանի լուսբաժին, որ իրեն նշանակեն ուսուցիչ, սակայն նրան մերժում են: 1936թ -ին նա նշանակվում է կոլտնտեսության նախագահ: Հարություն Ստեփանյանն աշխատում է մինչև 1951 թ. փետրվար ամիսը:
Հարություն Ստեփանյանը գյուղը ղեկավարում է դժվարին ժամանակահատվածում: Կոլտնտեսությունն ուներ ընդամենը 2 կթու կով և 124 կթու մաքի: Տնտեսապես դեռ չամրապնդված` սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը` 1941 - 1945 թթ.: Պատերազմի ավարտին հաջորդել է վերակառուցման ժամանակաշրջանը: Չնայած այդ բոլոր հանգամանքների` կոլտնտեսությունը և դաշտավարությունը վերելք են ապրում: Այդ տարիներին վարելահողերը 235 հա-ից հասել են 338 հեկտարի: Եվս 32 հա վարելահող էլ մշակվել է գյուղին պատկանած Քալաքութ դաշտավայրում, որը գտնվում է գյուղից մոտ 3 տասնյակ կիլոմետր հարավ:
1. Վարելահողերը և ցանքային տարածությունները ըստ տարիների.
2. Դաշտավարության համախառն բերքը ըստ տարիների, ներառյալ անասնակերը
1936-40 թթ. բերքը և անասնակեր ցորենը
3. 1941-45 թթ. բերքը և անասնակեր ցորենը
Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուներ
Նախապատերազմյան տարիներին դաշտավարության բարձր ցուցանիշների համար` Հարություն Ստեփանյանը և 2-րդ բրիգադի Բրիգադիր Նադո Հայրապետյանը դարձան համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուներ: Հարություն Ստեփանյանը 1940 թ. 5 օրով մեկնում է Մոսկվա: Նրան ամեն օր որպես օրինակելի ներկայացրել են բոլոր Հանրապետությունների տաղավարների ներկայացուցիչներին: Ստացել է վկայականներ:
1941-45 թթ. ցուցանիշները ավելի բարձր եղան: Փոխում է աշխատանքի ձևը: Քանի որ գյուղը գտնվում է Արագածի բարձրադիր լանջին, ցանքի զգալի մասը (ցորեն, գարի, ոսպ և այլն) սկսում են կատարել գարնանը: Մինչ պատերազմը հողերը վարում էին մեկ ցանելուց առաջ, մեկ էլ` ցանելուց հետո: Պատերազմի տարներին գյուղի աշխատուժը խիստ պակասում է: Հարություն Ստեփանյանը կաղնու փայտից պատրաստել է տալիս նոր ձևի մաճգիռ (զիգզագ): Նոր ձևի մաճգիռը սերմած հողը այնպես էր խառնում, որ ամբողջ սերմը հավասար խորությամբ թաղվում էր հողի տակ` հողի երեսին ոչ մի հատիկ չթողնելով: Այսպիսով ե°ւ աշխատանքն է 4 անգամ ավելի արագանում, բացի այդ ե°ւ աշխատանքային օրն է տնտեսվում, ե°ւ սերմը: Բերքն էլ ստացվում է առատ:

Ըստ Հարություն Ստեփանյանի